Թիմը
Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարի հեղինակ և Օպերատոր՝ Շողակաթ Վարդանյան
Հնչյունային ձևավորող՝ Հայկ Իսրայելյան
Մոնտաժողներ՝ Տիգրան Բաղինյան, Արմեն Պապյան
Ֆիլմի կարճ նկարագրություն
Շողակաթ Վարդանյանը պատմում է. «Իմ կրտսեր եղբայրը՝ Սողոմոնը, 21-ամյա երաժիշտ էր և շուտով պիտի ավարտեր պարտադիր զինծառայությունը, երբ 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախում պատերազմ սկսվեց։ Պատերազմի 7-րդ օրը նա անհետ կորավ ռազմական գործողությունների գոտում։ Ես կինոռեժիսուրա երբեք չեմ սովորել, բայց ընտանիքիս ապրումները ստիպեցին, որ հեռախոսը ձեռքս վերցնեմ և տեսագրեմ մեր ամենօրյա փորձությունները։ Մենք պարզապես սպասում էինք եղբորս։ Ֆիլմ նկարահանելու մտադրություն չունեի։ Պատերազմի 44 օրերի ընթացքում մեր հոգիներում հույսն ու հուսահատությունը փոխարինում էին իրար։Դրանից հետո ես նկարահանեցի իմ ընտանիքի կյանքը ևս 2 տարի, երբ որոնում էինք, սպասում և տառապում։ Սողոմոնի մասունքները համարակալված էին 1489թվով՝ որպես «անհետ կորած անձի մարմին»։ Չնայած ամբողջ դառնությաանը՝ այս համարը մեզ համար դարձավ որոշակի ավարտ, որի կարիքը դեռ ունեն շատ ընտանիքներ։
Փառատոններ/ մրցանակներ և այլ
IDFA, Ամստերդամի վավերագրական կինոյի փառատոն, Հոլանդիա - լավագույն ֆիլմ և FIPRESCI մրցանակ, 2023
Trieste FF, Իտալիա - Լավագույն վավերագրական ֆիլմ, 2024
Sofia FF, Բուլղարիա, վավերագրական ֆիլմերի մրցույթ, հատուկ հիշատակում, 2024
Full Frame Fest, ԱՄՆ - Grand Jury հատուկ մրցանակ, 2024,
GoEast FF, Վիսբադեն, Գերմանիա - Ժյուրիի հատուկ հիշատակում 2024
Հայկական ֆիլմերի փառատոն Գլենդելում, AFG 2024
Ֆիլմի հետ կապված լինքեր՝
IMDB: https://www.imdb.com/title/tt29680897/
GAIFF: https://gaiff.am/arm/1489
IDFA: https://festival.idfa.nl/en/film/796f6c24-b681-4447-9078-c64d06b8b35b/1489/
Մամուլ՝
Սիվիլնեթի հետ ինտերվյու ֆիլմի ստեղծման մասին: https://www.youtube.com/watch?v=IZtNmae_6V0
Մեդիամաքսի հարցազրույցը: https://www.youtube.com/watch?v=b6xgU47YfT0
Interview Cineurapa: https://cineuropa.org/en/interview/461805/
Հենտքի նյութը: https://hetq.am/hy/article/162123
Interview AFS: https://www.armenianfilmsociety.com/articles/interview-shoghakat-vardanyan-1489
Կինոաշխարհի նյութը: https://kinoashkharh.am/2023/11/idfa-amsterdam-1489-film-bastfilm-shoghakat-vardanyan/