top of page

Տունս Քաղցր ա

Տարի

2024

Տևողություն

87ր.

Արտադրության երկրներ

ԱՄՆ, Ֆրանսիա. Իռլանդիա, Հորդանան, Հայաստան

Ռեժիսոր

Սարին Հայրապետյան

Տունս Քաղցր ա

Թիմը

Պրոդյուսերներ՝ Ազզա Հուրանի, Սարին Հայրապետյան, Ժյուլի Բարաթյան (համապրոդյուսեր), Դեյվիդ Ռեյն (համապրոդյուսեր)

Ռեժիսոր, Սցենարի հեղինակ և Օպերատոր՝ Սարին Հայրապետյան

Կոմպոզիտոր՝ Տիգրան Համասյան
Հնչյունային ձևավորող՝ Թոմ Էֆինգեր

Մոնտաժողներ՝ Ռաֆայել Մարտեն-Հոլգեր, Սարին Հայրապետյան

Ֆիլմում նկարահանվել են Վրեժ Խաչատրյանը, Անժելիկա Խաչատրյանը, Արման Խաչատրյանը, Անժելա Ազրյանը, Արտակ Խաչատրյանը, Գայանե Սարգսյանը:

Ֆիլմի կարճ նկարագրություն

Հասուն կյանք մտնելու պատմություն է, որի դեպքերը ծավալվում են հետխորհրդային Կովկասի լեռներում` մի քանի սերունդ տևած պատերազմի ֆոնին։ Պատմության կենտրոնում 11-ամյա Վրեժն է, որն ապրում է Արցախի գեղատեսիլ գյուղում` վայրի բադերի ու ոսկեթև մեղուների հետ, և երազում ատամնաբույժ դառնալ։ Նրա անուշ եզերքում, սակայն, սփռված են նախորդ պատերազմներից մնացած ականները` գծանշելով աշխարհի կողմից դեռ չճանաչված մի երկիր։ Վրեժի կյանքը կտրուկ փոխվում է, երբ պատերազմը վերսկսվում է, և նա ստիպված ընտանիքի հետ հեռանում է Արցախից։ Հայրենի գյուղից հեռու Վրեժն իր օրերն անցկացնում է հաղթանակի անհամբեր սպասումով, բայց իրականությունն այլ կերպ է դասավորվում. հայերը պարտվում են պատերազմում։ Դեռ կանգուն հայրենի գյուղը վերադառնալով՝ Վրեժն ականատես է դառնում ավերածությունների, փոխված ուժային հարաբերակցության և հայրենասիրական կրթության, որը երեխաներին նախապատրաստում է հնարավոր նոր մարտերի։ Վրեժը պետք է սովորի պատերազմի օրենքները… Բայց նա կարո՞ղ է իր երիտասարտ ուսերին կրել մի ամբողջ ազգի սպասելիքները։ Ֆիլմն Արցախի ժողովրդի կտակն է, որտեղ հույսը և փորձությունները սերնդեսերունդ կոփել են նրա տոկոնությունը։

Փառատոններ/ մրցանակներ և այլ

Ֆիլմի պրեմիերան եղել է Մեծ Բրիտանիայի Շեֆիլդ փառատոնում 2024,


Ֆիլմը ցուցադրվել է 21 -րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Երևանյան պրեմիերաների ծրագրում


Ֆիլմը երեք մրցանակ է ստացել Հորդանանի Ամման միջազգային փառատոնում՝ Ֆիպրեսսիի մրցանակ, հանդիսատեսի համակրանք և լավագույն վավերագրական ֆիլմ։


Ֆիլմի կայքը - https://www.mysweetlandfilm.com/

Ֆիլմի Ֆոյսբուքյան էջը - https://www.facebook.com/mysweetlandfilm

ԻՆստագրամի էջը - https://www.instagram.com/mysweetlandfilm/

Թվիթեր - 

Ոսկե Ծիրանի էջից - https://gaiff.am/mysweetland

IMDB - https://www.imdb.com/title/tt32259705/


Հոդվածներ՝





bottom of page