Թիմը
Պրոդյուսերներ՝ Էմիլի Մկրտչյան, Բրուք Ուիլիամս, Մարա Ադինա
Ռեժիսոր և Բեմադրող օպերատոր՝ Էմիլի Մկրտչյան
Օպերատորներ՝ Ալեքս Իգիթբաշյան, Մարկոս Մարկոսյան, Անդրանիկ Սահակյան
Երաժշտությունը՝ Ռուբեն Դը Գեսել
Հնչյունային օպերատոր՝ Մայքլ Ֆելդման
Մոնտաժը՝ Ալեքսանդրիա Բոմբախ
Կերպարները՝ Սիրանուշ Սարգսյան, Սվետլանա Հարությունյան, Գայանե Համբարձումյան, Սոսե Բալասանյան
Ֆիլմի կարճ նկարագրություն
Ֆիլմը պատմում է չորս կանանց մասին, որոնք ապրում են Արցախի Հանրապետությունում՝ մի չճանաչված երկրում, որը դեռ չի հասցրել հաղթահարել նախորդ պատերազմի հետևանքները, բայց արդեն կանգնած է նոր պատերազմի շեմին։ Այս անորոշության պայմաններում չորս կանայք կառուցում են կյանքը՝ այն հույսով, որ կկարողանան իրենց տունը դարձնել ավելի լավ ու ապահով տեղ։ Երբ վերստին պատերազմ է բռնկվում, այն, ինչ սկսվել էր կանանց դերի մասին խոհերի ձևով, աստիճանաբար վերածվում է կարևոր և անկեղծ հաշվետվության հերթական անգամ պատերազմով ընդհատված կյանքերի մասին։ Առաջնագծում զենքը ձեռքին կանգնելուց սկսած մինչև փախստականների նման իրենց տները լքելու պահը ականատես ենք լինում, թե ինչպես է այս կանանցից յուրաքանչյուրի կյանքն անդառնալիորեն փոխվում։ Պատերազմի ավարտն աներևակայելի է թվում՝ լիակատար էթնիկ զտում և հայրենազրկում։ Մինչ այս կանայք պայքարում են նոր իրականությանը համակերպվելու համար, ֆիլմը դառնում է հուզիչ պատմություն ընդմիշտ կորցրած տան հուշերի և այդ հուշերը կենդանի պահելու մասին։
Փառատոններ/ մրցանակներ և այլ
«Ոսկե ծիրան» Երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակում, արժանացել է FIPRESCI մրցանակի և Ժյուրիի հատուկ հիշատակում մրցանակին տարածաշրջանային համայնապպատկեր ծրագրում։
Ցուցադրվել է True/False, Կոլումբիայում, Ամերիկյան կինոփառատոնի շրջանակներում 2024
Ֆիլմը՝
հեղինակի կայքում - https://www.emilymkrtichian.com/films/twtwn
Ոսկե Ծիրանի էջում՝ http://gaiff.am/twtwn
IMDB - https://www.imdb.com/title/tt26763357/?ref_=ttawd_ov
IDA - https://www.documentary.org/blog/exclusive-clip-emily-mkrtichians-there-was-there-was-not
Հոդվածներ՝