top of page

ԵվրասիաԴոկ շրջանավարտների աշխատարան

Վավերագրական ֆիլմ-նախագծերի զարգացման աշխատարան

Երևան, Հայաստան 2025թ․

IMG_9668.JPG

Դասընթացի մասին

Աշխատարանի առաջնային նպատակներից է զարգացնել Հայաստանում վավերագրական ֆիլմարտադրության ոլորտը և նպաստել եվրոպական երկրների հետ համատեղ արտադրություններին։ Նախապատվությունը տրվելու է սկսնակ հեղինակներին կամ այն հեղինակներին, ովքեր միջազգային համարտադրության փորձ չունեն։ 

Դասընթացների ժամանակ ինտենսիվ աշխատելու ենք Ձեր ֆիլմի նախագծի սցենարական կառուցվածքի, մտահղացման, ինչպես նաև նախագծի փաթեթը կազմելու և այն լավագույնս ներկայացնելու վրա։ Պետք է պատրաստ լինել ժամանակ տրամադրել, գրել ու մտածել նախագծի մասին, ինչպես նաև նկարահանումներ կատարել։ Դասընթացի օրերը բաշխվելու են մայիսից հուլիս՝ շաբաթ-կիրակի օրերին։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է 12 օր դասերի և հանդիպումների համար։

Աշխատարանի համար ընտրվելու են միայն լիամետրաժ ստեղծագործական վավերագրական նախագծեր (creative documentary)

Ստեղծագործական վավերագրությունները այն փաստավավերագրական ֆիլմերն են, որտեղ բացի իրականությունից կա նաև հեղինակի հստակ մոտեցումը և ասելիքը, տեսանկյունը։ Նման վավերագրական ֆիլմերն ունեն ավելի հեղինակային մոտեցումներ՝ սցենարական կառուցվածքից սկսած վիզուալ/հնչունային մոտեցումներով ամփոփված։

Աշխատարանը նախատեսվում է անցկացնել առկա ձևաչափով Երևանումհայերեն լեզվով (անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն)։ 

Դիմել կարող են առնվազն 18 տարին լրացած անձինք, ովքեր կարող են դասընթացի ընթացքում ապահովել իրենց ֆիզիկական ներկայությունը (ոչ առցանց)։ Մարզերից հետաքրքրված մասնակիցները պետք է ինքնուրույն հոգան իրենց կեցության ծախսերը։ 

Նախատեսվում է հանդիպումներն անցկացնել մայիս ամսից հուլիս շաբաթ-կիրակի օրերին 12 oր ինտենսիվ աշխատանքով՝ ողջ օրվա կտրվածքով։ Աշխատանքները լինելու են թե՛ խմբային, թե՛ անհատական։ Դասընթացները ժամանակատար են լինելու, հագեցած գործնական առաջադրանքներով և ֆիլմերի դիտում-քննարկումներով։ Բացակայությունները դիտարկվելու են շատ խստիվ․ մենք ակնկալում ենք մասնակիցների ներկայությունը բոլոր հանդիպումներին։ 

Կիսատ կամ թերի հայտերը չեն դիտարկվելու։ Ընտրող հանձնաժողովը չի պարտավորվում պատճառաբանել ընտրությունը։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակագրությամբ։ 

Դիմելու վերջնաժամկետն է 2025թ․ ապրիլի 5

Դասընթացի համար ընտրվելու է 10, առավելագույնը՝ 12 նախագիծ, հետևաբար նաև մասնակից(ներ)։ Ընտրությունը կհայտարարվի ոչ ուշ քան ապրիլի 20-ին։ Ընդունելության մասին տեղեկացնող նամակի հետ կլինի նաև հիմնական դասընթացների ժամանակացույցը, որը կօգնի մասնակիցներին ճիշտ պլանավորել իրենց ժամանակը և այլ զբաղվածությունը։

Դասընթացի ավարտին նախատեսվում է փիչ (նախագծերի ներկայացման միջոցառում) կազմակերպել, որտեղ նախատեսվում են նաև մրցանակներ՝ թե՛ դրամական, թե՛ խրախուսական։ 

Դասընթացին դիմելն անվճար է, բայց ընտրված մասնակիցները պետք է վճարեն դասընթացի համար միանվագ 30․000 ՀՀ դրամ, կամ ամեն ամիս 12․000 դրամ (ընդհանուր՝ 36.000  դրամ)։ Առավելագույնը երեք հոգի կարող է ստանալ վարձավճարի զեղչ կամ լիարժեք չեղարկում, որի համար անհրաժեշտ է դիմել առանձին նամակով։ Վարձավճարներն ուղղվելու են միայն մրցույթին և մրցանակային ֆոնդին։
 

Դասընթացը հնարավոր է դարձել մի շարք կազմակերպությունների և անհատների աջակցության շնորհիվ․ առաջին հերթին տարիներ ի վեր ԵվրասիաԴոկի ամենամեծ ու ամենահավատարիմ աջակիցը Հայաստանում Ֆրանսիական դեսպանատունն է՝ այս պահին ի դեմս Ֆրանսիական Ինստիտուտի, մեր մյուս մեծ աջակիցը Ֆրանսիայից ԴոկՄոնդ կազմակերպությունն է։ Հայաստանում դասընթացնն իրականացնող կազմակերպությունն է ԱՓ կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, համագործակցելով ԱրմԴոկ - Վավերագրողների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի, Հայաստանում կանանց հիմնադրամի, Հայաստանի կինոգործիչների միության,  և ուրիշների հետ։

Դիմելու համար խնդրում ենք անցնել հղումով։

Ծանոթացեք դասընթացավարների հետ

Բոլոր դասընթացավարները EurasiaDoc ծրագրի շրջանավարտներ են, ովքեր այս տարի նաև հատուկ վերապատրաստում են անցել ծրագրի առաջատար փորձագետներ Վլադիմիր Լեոնի և Սամուել Օբենի ղեկավարությամբ: Դասընթացավարների վերապատրաստման համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում կանանց հիմնադրամին և Ֆրանսիական Ինստիտուտին:  
bottom of page